600.0036.11.06.02

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ

ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 

11 հունիսի 2002 թվականի №36Ն

ք. Երևան

 

 

 

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ (ՄԻՋԱՆԿՅԱԼ)
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

        Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովը ո ր ո շ ու մ  է.

  1. Սահմանել, որ ջերմային էներգիայի բաշխման լիցենզիա ստացած ընկերությունները եռամսյակային արդյունքներով ֆինանսական հաշվետվություններ չեն ներկայացնում Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողով:
  2. Փոքր հիդրոէլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստացած անձանց համար եռամսյակային արդյունքներով ներկայացվող հաշվետվության ձև սահմանել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի  հանձնաժողովի 2000 թվականի մարտի 24-ի № 7 որոշմամբ հաստատված «Եկամուտների հաշվետվություն» 1-1 ձևը:
  3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման լիցենզիա ստացած ընկերությունների համար եռամսյակային արդյունքներով ներկայացվող հաշվետվության ձև սահմանել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 2000 թվականի մարտի 24-ի № 7 որոշմամբ հաստատված՝ «Տեղեկատվություն ձեռք բերված հիմնական միջոցների մասին» 1-3 ձևը և «Տեղեկատվություն կապիտալ ներդրումների մասին» 1-6 ձևը:
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Հայաստանի Հանրապետության
   էներգետիկայի կարգավորող
    հանձնաժողովի նախագահ՝                                         Վ․ Մովսեսյան

 

 

ք.Երևան

 11 հունիսի 2002թ.