600.0103.26.0705

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

26 հուլիսի 2005 թվականի №103Ն

ք. Երևան

 

 

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ
ՁԵՎԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ
ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում լիցենզավորված անձանց կողմից ներկայացվող ֆինանսական հաշվետվությունների ներկայացման կարգը (հավելված N1),

բ) էներգետիկայի բնագավառում կառուցման կամ վերականգնման գործունեության լիցենզիա ունեցող անձանց կողմից ներկայացվող ֆինանսական հաշվետվության ՖԿ1, ՖԿ2, ՖԿ3, ՖԿ4 ձևերը (հավելված N2),

 գ) ջերմային էներգիայի արտադրության, հաղորդման և բաշխման լիցենզիա ունեցող անձանց կողմից ներկայացվող ֆինանսական հաշվետվության Ֆջ1, Ֆջ2, Ֆջ3, Ֆջ4, Ֆջ5, Ֆջ6, Ֆջ7 ձևերը (հավելված N3),

դ) մինչև 10ՄՎտ տեղակայված հզորություն ունեցող էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձանց կողմից ներկայացվող ֆինանսական հաշվետվության Ֆ1, Ֆ2, Ֆ3, Ֆ4, Ֆ5, Ֆ6, Ֆ7 ձևերը (հավելված N4)։ 

  1. Սահմանել, որ`

ա) էներգետիկայի բնագավառում լիցենզիա ունեցող անձինք տարեկան արդյունքներով ֆինանսական հաշվետվությունների հետ մեկտեղ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով են ներկայացնում նաև Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության 2001 թվականի դեկտեմբերի 12 N465 հրամանով հաստատված կազմակերպությունների տարեկան (ամբողջական փաթեթով` միջանկյալ) ֆինանսական հաշվետվության ձևերը,

բ) 10ՄՎտ և ավելի տեղակայված հզորություն ունեցող էլեկտրական էներգիայի արտադրության, էլեկտրական էներգիայի հաղորդման, էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի, էլեկտրաէներգետիկական շուկային հաշվարկային կենտրոնի ծառայությունների մատուցման, էլեկտրական էներգիայի բաշխման, բնական գազի հաղորդման (փոխադրման) ու բաշխման, բնական գազի համակարգի օպերատորի ծառայության մատուցման, բնական գազի ներկրման լիցենզիա ունեցող անձինք սույն կետի ա) ենթակետում նշված հաշվետվությունը, ինչպես նաև հաշվապահական հաշվառման հաշիվների շրջանառության տեղեկագիրը Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով են ներկայացնում եռամսյակային արդյունքներով։

  1. Ուժը կորցրած ճանաչել.

ա) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 2000 թվականի մարտի 24-ի «ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1998թ. սեպտեմբերի 1-ի N42 որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» N7 որոշումը,

բ) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի հունիսի 11-ի «Լիցենզավորված ընկերությունների կողմից եռամսյակային (միջանկյալ) ֆինանսական հաշվետվությունների ներկայացման մասին» N36Ն որոշումը,

գ) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի հունիսի 11-ի «ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 2000 թվականի մարտի 24-ի N7 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N37Ն որոշումը,

դ) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի օգոստոսի 30-ի «Էլեկտրաէներգետիկական համակարգի լիցենզավորված անձանց ֆինանսական հաշվետվության ձևերը հաստատելու   և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 2000 թվականի մարտի 24-ի  N7 որոշման մեջ լրացում կատարելու մասին» N105Ն որոշման 2-րդ կետը,

ե) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի ապրիլի 29-ի «Գազամատակարարման համակարգի լիցենզավորված անձանց ֆինանսական հաշվետվության ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 2000 թվականի մարտի 24-ի  N7 որոշման մեջ լրացում կատարելու մասին» N49Ն որոշման 2-րդ կետը։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

 

      ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
           ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
                  ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                                            Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ

 

 

           ք․ Երևան
      26 հուլիսի 2005թ․