600.0052.26.02.10

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

26 փետրվարի 2010 թվականի №52Ա
ք. Երևան

ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՍԱԿԱԳՆԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետը, 21-րդ, 22-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի հունիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում սակագների սահմանման ու վերանայման կարգը հաստատելու մասին» №272Ն որոշումը՝  Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը  որոշում է.

  1. «Տրանսգազ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից փոխադրված յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի փոխադրման սակագինը սահմանել 5790.222 դրամ` առանց ավելացված արժեքի հարկի և 6948.266 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը։
  2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2009թվականի փետրվարի 27 -ի «Բնական գազի փոխադրման սակագնի սահմանման  մասին» № 63Ա որոշումը։
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2010 թվականի ապրիլի 1 -ից։

 

      ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
            ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
                  ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                          Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ

        

          ք. Երևան
   26 փետրվարի 2010թ.