600.0188.07.06.13

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

7 հունիսի 2013 թվականի №188Ա
ք. Երևան

 ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՍԱԿԱԳՆԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետը, 21-րդ, 22-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի հունիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում սակագների սահմանման ու վերանայման կարգը հաստատելու մասին» №272Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. «Տրանսգազ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից փոխադրվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի փոխադրման սակագինը սահմանել 8171.704 դրամ` առանց ավելացված արժեքի հարկի և 9806.045 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը։
  2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2010թվականի փետրվարի 26-ի «Բնական գազի փոխադրման սակագնի սահմանման մասին» №52Ա որոշումը։
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հուլիսի 7-ից։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
   ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
        ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                           Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ

 

         ք. Երևան
   7 հունիսի 2013թ․