600.0219.19.06.20

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

19 հունիսի 2020 թվականի № 219Ա
ք. Երևան

 

ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՍԱԿԱԳՆԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-Ի №137Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը, 21-րդ, 22-րդ հոդվածները, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1‑ին հոդվածի 2-րդ մասը և 37-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի հոկտեմբերի 23-ի №359Ն որոշումը և հաշվի առնելով «Տրանսգազ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2020 թվականի ապրիլի 1-ի հայտը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը  որոշում է.

  1. «Տրանսգազ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից փոխադրվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի փոխադրման սակագինը սահմանել 7790.832դրամ` առանց ավելացված արժեքի հարկի և 9348.998 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը։
  2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016թվականի մայիսի 31‑ի «Բնական գազի փոխադրման սակագնի սահմանման և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի հունիսի 7-ի №188Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» №137Ա որոշումը։
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հուլիսի 19-ից։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
    ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
        ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                                             Գ.ԲԱՂՐԱՄՅԱՆ

   

     ք. Երևան
19 հունիսի 2020թ.