Բովանդակություն
600.0093.24.12.02
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 դեկտեմբերի 2002 թվականի №93Ա
ք. Երևան
«ՍՅՈՒՆԻՔ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ «ԵՂԵԳԻՍ» ՓՈՔՐ
ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ (ՀԶՈՐՈՒԹՅԱՆ) ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ
ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի բ) ենթակետը, 23-րդ, 24-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի հունվարի 30-ի N 4 որոշմամբ սահմանված կարգը՝ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- Բավարարել «Սյունիք» բարեգործական հասարակական կազմակերպության ներկայացրած հայտը և տրամադրել Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Հերմոն գյուղի վարչական տարածքում՝ Եղեգիս գետի վրա կառուցված «Եղեգիս» փոքր հիդրոէլեկտրակայանում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա՝ 15 տարի գործողության ժամկետով:
- Հաստատել «Սյունիք» բարեգործական հասարակական կազմակերպության «Եղեգիս» փոքր հիդրոէլեկտրակայանում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիայի պայմանները (հավելված)։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։
Հայաստանի Հանրապետության
էներգետիկայի կարգավորող
հանձնաժողովի նախագահ՝ Վ․ Մովսեսյան
ք․ Երևան
24 դեկտեմբերի 2002 թ.
ժամը 1700