600.0730.20.12.10

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

20 դեկտեմբերի 2010 թվականի №730Ա
ք. Երևան

«ՁՈՐԱԳԵՏ ՀԻԴՐՈ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻՑ ԱՌԱՔՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳԻՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի   17-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետը, 21-րդ, 22-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի հունիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում սակագների սահմանման ու վերանայման կարգը հաստատելու մասին» №272Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը  որոշում է.

  1. «ՁՈՐԱԳԵՏ ՀԻԴՐՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հիդրոէլեկտրակայանից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը սահմանել 10.5 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 12.6 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը։
  2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2009 թվականի փետրվարի 27-ի «Էլեկտրաէներգետիկական համակարգի սակագների մասին» №67Ա որոշման 1-ին կետի 6-րդ ենթակետը։
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 20-ից։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
     ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
         ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                        Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ

 

     ք. Երևան
20 դեկտեմբերի 2010թ.