600.0049.23.07.02

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ

ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 

23 հուլիսի 2002 թվականի №49Ա

ք. Երևան

 

 

ՋՐԱՅԻՆ ԵՎ ՇՈԳԵՏԱՐ ՋԵՐՄԱՅԻՆ ՑԱՆՑԵՐՈՒՄ ՋԵՐՄՈՒԹՅԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ
ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿԻ ՄԵԹՈԴԻԿԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

     Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի թ) ենթակետը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. Հաստատել «Երևանի ջերմային էլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված «Ջրային և շոգետար ջերմային ցանցերում ջերմության տեխնոլոգիական անխուսափելի կորուստների հաշվարկի մեթոդիկան» (հավելված):
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

 

Հայաստանի Հանրապետության
   էներգետիկայի կարգավորող
    հանձնաժողովի նախագահ՝                                         Վ․ Մովսեսյան

 

     ք.Երևան
23 հուլիսի 2002թ.
    ժամը 15 00