Բովանդակություն
600.0081.28.06․05
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
28 հունիսի 2005 թվականի №81Ն
ք. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2-Ի №52Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածը և «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 8-րդ կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի 2003 թվականի սեպտեմբերի 2-ի «Կենսաբանական զանգվածից արտադրվող էլեկտրական էներգիայի առավելագույն սակագինը սահմանելու մասին» №52Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
ա) վերնագրում «սակագինը» բառը փոխարինել «սակագնի հաշվարկման համար անհրաժեշտ ցուցանիշը» բառերով.
բ) նախաբանից հանել «և 17-րդ հոդվածի ա)» բառերը և «կենսազանգվածի» բառից առաջ այն լրացնել «22-րդ հոդվածի 8-րդ կետը» բառերով.
գ) 1-ին կետում «սակագինը» բառը փոխարինել «սակագնի հաշվարկման համար անհրաժեշտ ցուցանիշը» բառերով, իսկ «ցենտ/կՎտժ-ին համարժեք դրամ» բառերը՝ «ցենտ 1 կՎտժ-ի համար» բառերով։
- Սահմանել, որ կենսաբանական զանգվածից արտադրվող էլեկտրական էներգիայի սակագների հաշվարկման ժամանակ դրամ/ԱՄՆ դոլար փոխարժեքը կընդունվի սակագնի սահմանման հայտը ուսումնասիրության ընդունելու ամսվան նախորդող ամսվա փաստացի միջին փոխարժեքի մեծությանը հավասար։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ
ք. Երևան
28 հունիսի 2005թ.