600.0030.06.05.02

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ

ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 

6 մայիսի 2002 թվականի №30

ք. Երևան

 

 

 

«Սյունիք» բարեգործական հասարակական կազմակերպությանը էլեկտրական
էներգիայի արտադրության լիցենզիա տրամադրելու մասին

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի բ) ենթակետը, 23-րդ, 24-րդ հոդվածները և ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի հունվարի 30-ի N4 որոշմամբ սահմանված կարգը, ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. Բավարարել «Սյունիք» բարեգործական հասարակական կազմակերպության ներկայացրած հայտը և տրամադրել ՀՀ Վայոց Ձորի մարզի Հերմոն գյուղի վարչական տարածքում՝ Եղեգիս գետի վրա, կառուցված «Եղեգիս»  փոքր ՀԷԿ-ում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա՝  15 տարի գործողության ժամկետով:
  2. Հաստատել «Սյունիք» բարեգործական հասարակական կազմակերպության «Եղեգիս» փոքր ՀԷԿ-ում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիայի պայմանները (կցվում է)։

 

 

     ՀՀ էներգետիկայի կարգավորող
հանձնաժողովի նախագահի տեղակալ՝                                         Ն․ Գրիգորյան