600.0094.24.12.02

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ

ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 

24 դեկտեմբերի 2002 թվականի №94Ա

ք. Երևան

 

 

 

«ՍՅՈՒՆԻՔ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ
«ԵՂԵԳԻՍ» ՓՈՔՐ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻՑ ԱՌԱՔՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ
ԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

    Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի ա) ենթակետը, 21-րդ հոդվածը, 22-րդ հոդվածի 2-րդ կետը և Հայաստանի հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 1998 թվականի օգոստոսի 31-ի «ՀՀ էներգետիկայի բնագավառում սակագների սահմանման (վերանայման) կարգը հաստատելու մասին» №40 որոշումը` Հայաստանի Հանրապետության  էներգետիկայի կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. «Սյունիք» բարեգործական հասարակական կազմակերպության` Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Հերմոն գյուղի վարչական տարածքում գտնվող «Եղեգիս» փոքր հիդրոէլեկտրակայանից առաքվող էլեկտրական էներգիայի միասնական սակագինը սահմանել 20.7 դրամ/կՎտժ՝ ներառյալ ԱԱՀ-ն և 17.25 դրամ/կՎտժ՝  առանց ԱԱՀ-ի:
  2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի մայիսի 6-ի «Սյունիք» բարեգործական հասարակական կազմակերպության «Եղեգիս» փոքր հիդրոէլեկտրակայանից առաքվող էլեկտրական էներգիայի սակագնի սահմանման մասին» № 31 որոշումը:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2003 թվականի հունվարի 24 -ից:

 

Հայաստանի Հանրապետության
   էներգետիկայի կարգավորող
    հանձնաժողովի նախագահ՝                                         Վ․ Մովսեսյան

 

      ք. Երևան
24 դեկտեմբերի 2002թ.
        ժամը 1700