600.0015.14.03.03

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ

ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 

14 մարտի 2003 թվականի №15Ա

ք. Երևան

 

 

 

«ՇԻՆԱՐԱՐ» ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎԻ «ԱՄՐԱԿԻՑ-1» ԵՎ «ԱՄՐԱԿԻՑ-2»
ՓՈՔՐ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻՑ ԱՌԱՔՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ
ԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

         Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի ա) կետը, 21-րդ հոդվածը, 22-րդ հոդվածի 2-րդ կետը և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2003 թվականի հունվարի 13-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում սակագների սահմանման ու վերանայման կարգը հաստատելու մասին» №1Ն որոշմամբ հաստատված կարգը` Հայաստանի Հանրապետության  էներգետիկայի կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. «Շինարար» արտադրական կոոպերատիվի «Ամրակից-1» և «Ամրակից-2» փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը, վեց ամիս ժամկետով, սահմանել 13.688 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի և 16.426 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը:
  2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2001 թվականի օգոստոսի 31-ի ««Շինարար» արտադրական կոոպերատիվի «Ամրակից-1» և «Ամրակից-2» փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագնի սահմանման մասին» № 37 որոշումը:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2003 թվականի ապրիլի 15-ից:

 

Հայաստանի Հանրապետության
   էներգետիկայի կարգավորող
    հանձնաժողովի նախագահ՝                                         Վ․ Մովսեսյան

 

    ք. Երևան
15 մարտ 2003թ.
    ժամը 17:00