600.0037.31.08.01

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ

ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 

31 օգոստոսի 2001 թվականի №37

ք. Երևան

 

 

 

«Շինարար» արտադրական կոոպերատիվի «Ամրակից-1» և «Ամրակից-2» փոքր ՀԷԿ-երից
առաքվող 
էլեկտրական էներգիայի սակագնի սահմանման մասին

 

 

       Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի ա) ենթակետը, 21-րդ հոդվածը, 22-րդ հոդվածի 2-րդ կետը և 59-րդ հոդվածի 1-ին  կետի ա) ենթակետը, ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. Լոռվա մարզի «Ամրակից-Կամենկա»  ջրատարի վրա կառուցված՝ «Շինարար» արտադրական կոոպերատիվի փոքր ՀԷԿ-երի 1-ին և 2-րդ հերթերից առաքվող  էլեկտրական էներգիայի սակագինը սահմանել 12.155 դրամ/կՎտժ՝ ներառյալ ԱԱՀ-ն և 10.129 դրամ/կՎտժ՝ առանց ԱԱՀ-ի:
  2. «Շինարար» արտադրական կոոպերատիվի փոքր ՀԷԿ-երի 1-ին և 2-րդ հերթերից առաքվող էլեկտրական էներգիայի 2001 թվականի քվոտան սահմանել 5.189 մլն կՎտժ:
  3. Հանձնարարել «Շինարար» արտադրական կոոպերատիվին՝ եռամսյա ժամկետում իրավասու կազմակերպությունների միջոցով ուսումնասիրել ՀԷԿ-երի նախագծերից փաստացի տեխնիկական ցուցանիշների էական շեղումների պատճառները, կազմել նախագծային տեխնիկական ցուցանիշներին հանգելու համար անհրաժեշտ միջոցառումների ցանկ ու ժամանակացույց, գնահատել դրանց իրագործման համար պահանջվող ծախսերը և արդյունքները ներկայացնել ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի քննարկմանը:
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հոկտեմբերի 1-ից:

 

 

     ՀՀ էներգետիկայի կարգավորող
հանձնաժողովի նախագահի տեղակալ՝                                         Ն․ Գրիգորյան