600.0073.24.10.03

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԲՆԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 

24 հոկտեմբերի 2003 թվականի №73Ա

ք. Երևան

 

 

 

ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ
ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

      Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին»  Հայաստանի Հանրապետության  օրենքի 17-րդ հոդվածի ա) ենթակետը, 21-րդ, 22-րդ հոդվածները, Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովը որոշում է.

  1. Սահմանել՝

ա) 2003-2004 թվականների ձմռան ժամանակաշրջանում ջերմային էներգիա մատակարարող ընկերությունների կողմից իրականացվող կենտրոնացված ջեռուցման հետևյալ սակագները՝  ներառյալ ավելացված արժեքի հարկը.

 

 

N

Ընկերության
 անվանումը

Ջեռուցման
տևողությունը
 (օր)

2003-2004 թվականների սակագները

Բնակչության
  ջեռուցման համար

Այլ սպառողների
 ջեռուցման
 համար
(դրամ/ԳՋ)

(դրամ/մ2)

(դրամ/ԳՋ)

1

Երևանի քաղաքապետարանի

«Ջերմային տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերություն

90

1870

3293

3293

2

«Երևանի  ՋԷԿ»  փակ բաժնետիրական ընկերություն

90

1605

2826

2826

3

«Գյումրու ջերմամատակարարում» փակ բաժնետիրական ընկերություն

120

2596

2520

2520

4

«Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերության-ի «Գյումրիջերմո» մասնաճյուղ  (գ. Մայիսյան)

120

1505

1951

-

5

 «Հրազդանի քաղաքային համայնքի ջերմամատակարարման տնտեսություն» փակ բաժնետիրական ընկերություն

120

1667

2006

2006

բ) 2003-2004 թվականների ձմռան ժամանակաշրջանում «Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերության «Գյումրիջերմո» մասնաճյուղի կողմից ջեռուցման նպատակով առաքվող ջերմային էներգիայի սակագինը՝ 2040 դրամ/ԳՋ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) 120 օրվա համար.

գ) 2003-2004 թվականների ձմռան ժամանակաշրջանում «Հրազդանի ՋԷԿ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ջեռուցման նպատակով առաքվող ջերմային էներգիայի սակագինը՝  1714 դրամ/ԳՋ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) 120 օրվա համար։

  1. Հաշվառքի սարքերի բացակայության դեպքում, բնակչությանը առաքվող ջերմային էներգիայի հաշվարկման համար, կիրառվում է մեկ մ2 բնակելի մակերեսի համար սահմանված սակագինը։
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2003 թվականի նոյեմբերի 24-ից։

 

 

         ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲՆԱԿԱՆ
 ՄԵՆԱՇՆՈՐՀՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ
             ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                                         Ռ ՆԱԶԱՐՅԱՆ

 

 

             ք. Երևան
    24 հոկտեմբերի 2003թ.
              ժամը 1600