600.0001.01.0101

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

16 սեպտեմբերի 2004 թվականի №113Ա

ք. Երևան

 

 

ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2003
ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N81Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

   Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի զ) կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը   ո ր ո շ ու մ  է.

  1.Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի նոյեմբերի 20-ի «Հաշվարկային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից էլեկտրաէներգետիկական շուկային ծառայության մատուցման սակագին սահմանելու մասին»  N81Ա որոշման 2-րդ կետում`

ա) «Հայէներգո» փակ բաժնետիրական ընկերությունը» բառերը փոխարինել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը» բառերով.

բ) «չափով» բառից հետո ավելացնել «` 2004 թվականի հոկտեմբերի 1-ից հետո մատուցված ծառայության համար» բառերը։

      2.Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի 2003 թվականի դեկտեմբերի 23-ի «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» փակ բաժնետիրական ընկերության կողմից էլեկտրաէներգետիկական շուկային ծառայության մատուցման սակագին սահմանելու մասին»  N91Ա որոշման 2-րդ կետում`

ա) «Հայէներգո» փակ բաժնետիրական ընկերությունը» բառերը փոխարինել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը» բառերով.

բ) «չափով» բառից հետո ավելացնել «` 2004 թվականի հոկտեմբերի 1-ից հետո մատուցված ծառայության համար» բառերը։

    3.Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի 2003 թվականի նոյեմբերի 28-ի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության սակագնային մարժայի և «Հայէներգո» փակ բաժնետիրական ընկերության կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը վաճառվող էլեկտրական էներգիայի սակագնի սահմանման մասին» N 81Ա որոշումը։

     4.Սահմանել, որ «Հաշվարկային կենտրոն», «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից 2004 թվականի հոկտեմբերի 1-ից հետո էլեկտրաէներգետիկական շուկային մատուցած ծառայությունների համար վճարում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը` գործող սակագների համաձայն։

        5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2004 թվականի հոկտեմբերի 1-ից։

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ

    ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ

          ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                                       Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ

         ք.Երևան

 16 սեպտեմբերի 2004թ.