Բովանդակություն
600.0081.20.11.02
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 նոյեմբերի 2002 թվականի №81Ա
ք. Երևան
«ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՄԱՆ
ՍԱԿԱԳԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի ա) ենթակետը, 21-րդ հոդվածը, 22-րդ հոդվածի 2-րդ կետը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- Սահմանել «Հաշվարկային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից՝
ա) էլեկտրաէներգետիկական շուկային հաշվարկային կենտրոնի ծառայության մատուցման համար հաստատագրված ամսական վճար՝ 10,56 մլն դրամ, առանց ավելացված արժեքի հարկի.
բ) էլեկտրական էներգիայի արտահանման գործունեություն իրականացնող լիցենզավորված անձանց համար էլեկտրաէներգետիկական շուկային հաշվարկային կենտրոնի ծառայության մատուցման սակագին՝ 0,025 դրամ արտահանված յուրաքանչյուր կՎտժ-ի համար, առանց ավելացված արժեքի հարկի։
- Սույն որոշման 1-ին կետի ա) ենթակետում սահմանված էլեկտրաէներգետիկական շուկային հաշվարկային կենտրոնի ծառայության մատուցման համար վճարում է «Հայէներգո» փակ բաժնետիրական ընկերությունը՝ հաստատագրված ամսական վճարի չափով։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի դեկտեմբերի 20-ից:
Հայաստանի Հանրապետության
էներգետիկայի կարգավորող
հանձնաժողովի նախագահ՝ Վ․ Մովսեսյան
ք. Երևան
20 նոյեմբերի 2002թ.
ժամը 1700