600.0038.20.02.13

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

20 փետրվարի 2013 թվականի № 38Ա
ք. Երևան

 

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՏՈՒԿ ՀԱՇՎԻ ՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ, ԳՐԱՎԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ
ԵՎ ԳՐԱՎԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի սեպտեմբերի 16-ի «Հատուկ հաշվից (հաշիվներից) վճարումներ կատարելու և երաշխիքային գումարն օգտագործելու կարգը հաստատելու մասին» №111Ն որոշումը և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 2013 թվականի փետրվարի 6-ի №04-ԵԲ-05/592 գրությունը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները  կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. Համաձայնություն տալ 2013 թվականի փետրվարի 5-ին կնքված`
    1) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության հատուկ հաշվի վարման մասին NA-220/13 պայմանագրին,
    2) գրավի պայմանագրին,
    3) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի հունվարի 31-ի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության ներկայացրած հատուկ հաշվի վարման մասին պայմանագրին, գրավի պայմանագրին ու բանկային երաշխիքին համաձայնություն տալու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի ապրիլի 9-ի N38Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N8Ա որոշման 1-ին կետով համաձայնեցված գրավի պայմանագրի N3 և 2011 թվականի հոկտեմբերի 19-ի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության ներկայացրած հատուկ հաշվի վարման մասին ու գրավի պայմանագրերին համաձայնություն տալու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թվականի դեկտեմբերի 10-ի №683Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N481Ա որոշման 1-ին կետով համաձայնեցված գրավի պայմանագրի №2 լրացուցիչ համաձայնագրերին:
  2. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը` սույն որոշման 1-ին կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով համաձայնեցված գրավի պայմանագրի և գրավի պայմանագրերի լրացուցիչ համաձայնագրերի նոտարական վավերացումից հետո 5-օրյա ժամկետում դրանց մեկական օրինակները ներկայացնել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

        ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
              ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
                     ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                                          Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ

 
         ք. Երևան
  20 փետրվարի 2013թ.
         ժամը 1600