600.0137.29.10.04

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

 

29 հոկտեմբերի 2004 թվականի №137Ա

ք. Երևան

 

«ՀՐԱԶԴԱՆԻ ՋԷԿ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ

 ՍԱԿԱԳՆԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

   Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17- րդ հոդվածի 1-ին մասի ա) կետը, 21-րդ, 22-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2003 թվականի հունվարի 13-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում սակագների սահմանման ու վերանայման կարգը հաստատելու մասին» №1Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ո ր ո շ ու մ  է.

  1. Սահմանել 2004-2005 թվականների ձմռան ժամանակաշրջանում «Հրազդանի ՋԷԿ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ջեռուցման նպատակով առաքվող ջերմային էներգիայի սակագինը՝ 1714 դրամ/ԳՋ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) 120 օրվա համար։
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2004 թվականի դեկտեմբերի 1-ից։

 

  

       ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

      ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝   Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ    

 

                

            ք. Երևան

         29 հոկտեմբերի 2004թ.