Բովանդակություն
600․0140․29․10․04
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
29 հոկտեմբերի 2004 թվականի №140Ա
ք. Երևան
ՀՐԱԶԴԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ «ՋԵՌՈՒՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ»
ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ
ՍԱԿԱԳՆԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետը, 21-րդ, 22-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2003 թվականի հունվարի 13-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում սակագների սահմանման ու վերանայման կարգը հաստատելու մասին» №1Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ո ր ո շ ու մ է.
- 2004-2005 թվականների ձմռան ժամանակաշրջանում Հրազդանի քաղաքային համայնքի «Ջեռուցման վարչություն» փակ բաժնետրական ընկերության կողմից իրականացվող կենտրոնացված ջեռուցման համար ջեռուցման սակագները (ներառյալ ավելացված արժեքի հարկը) սահմանել՝
ա) բնակչության համար՝ 1667 դր/մ2 (հաշվառքի սարքերի բացակայության դեպքում)՝ 2006 դր/ԳՋ
բ) այլ սպառողների համար՝ 2006 դր/ԳՋ
- Ջեռուցման ժամանակաշրջանի տևողությունը՝ 120 օր.
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2004 թվականի դեկտեմբերի 1-ից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱժՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ
ք. Երևան
29 հոկտեմբերի 2004թ.