600.0123.05.10.04

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

05 հոկտեմբերի 2004 թվականի №123Ա

ք. Երևան

 

 

«ԼՈՌԻ-ՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ

ՎԱՃԱՌՎՈՂ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

ՄԱՏՈՒՑՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ  ՄԱՍԻՆ

 

      Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 14 -րդ, 79-րդ, 791-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի «Լոռի-ջրմուղկոյուղի» և «Շիրակ-ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությունների հիմնադրման գործում Հայաստանի Հանրապետության մասնակցության պայմանների մասին» N573Ն որոշման 10-րդ մասի բ) կետը, ինչպես նաև ելնելով ջրամատակարարման և ջրահեռացման անընդհատության ապահովման անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ո ր ո շ ու մ  է.

  1. Թույլատրել «Լոռի-ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությանը սպառողներինվաճառվող խմելու ջրի և ջրահեռացման ծառայության մատուցման համար կիրառել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձաժողովի 2004 թվականի փետրվարի 27-ի «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագների սահմանման մասին» N26Ն որոշմամբ սահմանված սակագները։
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։

 

  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ

    ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ

           ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                                        Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ

 

 

      ք.Երևան

 05 հոկտեմբերի 2004թ.