Բովանդակություն
600.0360.23.10.13
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
23 հոկտեմբերի 2013 թվականի № 360Ա
ք. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի բ) ենթակետը, 6-րդ հոդվածի 1-ին մասը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը, 71-րդ հոդվածի 6-րդ մասը և հաշվի առնելով «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության 2013 թվականի հոկտեմբերի 7-ի №379/13-Ս11 գրությունը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի`
1)2007 թվականի դեկտեմբերի 14-ի «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին» №651Ա որոշմամբ հաստատված №0289 թույլտվության պայմանների 3.1 կետի 2-րդ, 5-րդ, 6-րդ, 8-րդ և 10-րդ ենթակետերի աղյուսակների 3-րդ, 5-րդ, 8-րդ, 42-րդ, 67-րդ, 107-րդ, 113-րդ և119-րդ տողերը.
2)2009 թվականի նոյեմբերի 11-ի «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին» №719Ա որոշմամբ հաստատված №0678 թույլտվության պայմանների 4-րդ կետի 2-րդ, 5-րդ, 6-րդ, 8-րդ և 10-րդ ենթակետերի աղյուսակների 10-րդ, 28-րդ և 48-րդ տողերը.
3)2009 թվականի դեկտեմբերի 23-ի «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին» №819Ա որոշմամբ հաստատված №0694 թույլտվության պայմանների 4-րդ կետի 2-րդ, 5-րդ, 6-րդ, 8-րդ և 10-րդ ենթակետերի աղյուսակների 29-րդ, 53-րդ, 54-րդ, 74-րդ, 91-րդ և 92-րդ տողերը:
4)2012 թվականի դեկտեմբերի 20-ի «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին» №537Ա որոշմամբ հաստատված №1021 թույլտվության պայմանների 4-րդ կետի 2-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ ենթակետերի աղյուսակների 1-ին, 14-րդ և 26-րդ տողերը, ինչպես նաև որոշումից հանել «Լոռու,» բառը: - Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հոկտեմբերի 8-ից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ՝ Շ. ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
ք. Երևան
23 հոկտեմբերի 2013թ.