Բովանդակություն
600.0651.14.12.07
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
14 դեկտեմբերի 2007 թվականի №651Ա
քաղ. Երևան
«ԱՐՄԵՆՏԵԼ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 1-ին, 8-րդ կետերը, 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ժդ) ենթակետը, 3-րդ կետը, 6-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը, 10-րդ, 17-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի մարտի 7-ի «Ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունների տրամադրման կարգը հաստատելու մասին» N28Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է․
- Բավարարել «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության ներկայացրած հայտը և Հայաստանի Հանրապետությունում ռադիոռելեային կապի գծերի կազմակերպման համար տրամադրել 14515-14739ՄՀց, 14935-15159ՄՀց,
22015-22281ՄՀց, 23023-23289ՄՀց հաղորդման/ընդունման ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություն` մինչև 2013 թվականի մարտի 3-ը գործողության ժամկետով։ - Հաստատել «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության` ռադիոռելեային կապի գծերի կազմակերպման համար 14515-14739ՄՀց, 14935-15159ՄՀց,
22015-22281ՄՀց, 23023-23289ՄՀց հաղորդման/ընդունման ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվության պայմանները (հավելված)։ - «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից 6 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացնել սույն որոշման 1-ին կետում նշված թույլտվության տրամադրման վճարի 99 տոկոսի վճարումը հավաստող անդորրագիրը։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Ռ.ՆԱԶԱՐՅԱՆ
ք. Երևան
14 դեկտեմբերի 2007թ․
ժամը 1600