600.0719.11.1109

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

11 նոյեմբերի 2009 թվականի №719Ա

ք. Երևան

 

 

«ԱՐՄԵՆՏԵԼ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ժդ) ենթակետը, 3-րդ կետը, 10-րդ, 17-րդ հոդվածները, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի մարտի 7-ի «Ռադիոհաճախա­կանությունների օգտագործման թույլտվությունների տրամադրման կարգը հաստատելու մասին» №28Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. Բավարարել «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության ներկայացրած հայտը և Հայաստանի Հանրապետությունում ռադիոռելեային կապի գծերի կազմակերպման համար տրամադրել 14515-14739ՄՀց, 14935-15159ՄՀց,
    22015-22281ՄՀց, 23023-23289ՄՀց հաղորդման/ընդունման ռադիոհաճա­խա­կանությունների հատված­նե­րի օգտագործման թույլտվություն` մինչև 2013 թվականի մարտի 3-ը գործողության ժամկետով:
  2. Հաստատել «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության` Հայաստանի Հանրապետությունում ռադիոռելեային կապի գծերի կազմակերպման համար 14515-14739ՄՀց, 14935-15159ՄՀց, 22015-22281ՄՀց, 23023-23289ՄՀց հաղորդման/ ընդունման ռադիոհաճախա­կանությունների հատվածնե­­­րի օգտագործման թույլտվության պայմանները (հավելված):
  3. «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը` սույն որոշումն ուժի մեջ    մտնելու   պահից    6    աշխատանքային   օրվա    ընթացքում     Հայաստանի  Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացնել  սույն  որոշման 1-ին  կետում նշված  թույլտվության  տրամադրման վճարի  99 տոկոսի վճարումը հավաստող անդորրագիրը:
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

 

   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
         ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
                 ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                                            Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ

 

 

       ք. Երևան
 11 նոյեմբերի 2009թ.
        ժամը 1600