Բովանդակություն
600.0819.23.12․09
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
23 դեկտեմբերի 2009 թվականի №819Ա
ք. Երևան
«ԱՐՄԵՆՏԵԼ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ժդ) ենթակետը, 3-րդ կետը, 10-րդ, 17-րդ հոդվածները, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի մարտի 7-ի «Ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունների տրամադրման կարգը հաստատելու մասին» №28Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- Բավարարել «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության ներկայացրած հայտը և Հայաստանի Հանրապետությունում ռադիոռելեային կապի գծերի կազմակերպման համար տրամադրել 14515-14739ՄՀց, 14935-15159ՄՀց,
22015-22281ՄՀց, 23023-23289ՄՀց հաղորդման/ընդունման ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություն` մինչև 2013 թվականի մարտի 3-ը գործողության ժամկետով։ - Հաստատել «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության` Հայաստանի Հանրապետությունում ռադիոռելեային կապի գծերի կազմակերպման համար 14515-14739ՄՀց, 14935-15159ՄՀց, 22015-22281ՄՀց, 23023-23289ՄՀց հաղորդման/ ընդունման ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվության պայմանները (հավելված)։
- «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից 6 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի
Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացնել սույն որոշման 1-ին կետում նշված թույլտվության տրամադրման վճարի 99 տոկոսի վճարումը հավաստող անդորրագիրը։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ
ք. Երևան
23 դեկտեմբերի 2009թ.
ժամը 1600