Բովանդակություն
600.0157.30.11.04
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
30 նոյեմբերի 2004 թվականի №157Ա
ք. Երևան
ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին կետի ա) ենթակետը, 21-րդ, 22-րդ հոդվածները, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2003 թվականի հունվարի 13-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում սակագների սահմանման ու վերանայման կարգը հաստատելու մասին» №1Ն որոշումը, ինչպես նաև հաշվի առնելով էլեկտրաէներգիայի (հզորության) արտադրության և բաշխման լիցենզիաներ ունեցող անձանց միջև ուղիղ պայմանագրային համակարգի ներդրումը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- Սահմանել՝
1.1 «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության համար երկդրույք սակագնային համակարգում՝
ա) առաքվող էլեկտրաէներգիայի դրույքը՝ 2,853 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 3,424 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,
բ) հզորության ամսական վճարը՝ 1823,34 դրամ/կՎտ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 2188,01 դրամ/կՎտ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը։
1.2 «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)» բաց բաժնետիրական ընկերության համար երկդրույք սակագնային համակարգում՝
ա) առաքվող էլեկտրաէներգիայի դրույքը՝ 11,705 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 14,046 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,
բ) հզորության ամսական վճարը՝ 330,47 դրամ/կՎտ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 396,56 դրամ/կՎտ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը։
1.3 «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության համար երկդրույք սակագնային համակարգում՝
ա) առաքվող էլեկտրաէներգիայի դրույքը՝ 11,715 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 14,058 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,
բ) հզորության ամսական վճարը՝ 538,14 դրամ/կՎտ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 645,77 դրամ/կՎտ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը։
1.4 «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» փակ բաժնետիրական ընկերության համար երկդրույք սակագնային համակարգում՝
ա) առաքվող էլեկտրաէներգիայի դրույքը՝ 8,659 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 10,391 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,
բ) հզորության ամսական վճարը՝ 200,58 դրամ/կՎտ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 240,70 դրամ/կՎտ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը։
1.5 «Միջազգային էներգետիկ կորպորացիա» փակ բաժնետիրական ընկերության համար երկդրույք սակագնային համակարգում՝
ա) առաքվող էլեկտրաէներգիայի դրույքը՝ 6,688 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 8,026 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,
բ) հզորության ամսական վճարը՝ 230,78 դրամ/կՎտ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 276,94 դրամ/կՎտ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը։
1.6 «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության համար երկդրույք սակագնային համակարգում՝
ա) էլեկտրաէներգիայի հաղորդման ծառայության վճարը (արտադրող կայաններիցառաքված էլեկտրաէներգիայի ամբողջ քանակի համար)՝ 0,497 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 0,596 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,
բ) ծառայության հաստատագրված ամսական վճարը ՝ 135,98 մլն դրամ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 163,18 մլն դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը։
- Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002թվականի հուլիսի 31-ի «Էլեկտրաէներգետիկայի ոլորտի սակագների մասին» №53Ա որոշման 1-ին կետի 1.2, 1.3, 1.4, 1.6 ենթակետերը, Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի 2003 թվականի սեպտեմբերի 1-ի «Միջազգային էներգետիկ կորպորացիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից առաքվող էլեկտրական էներգիայի (հզորության) սակագնի սահմանման մասին» №51Ա որոշման 1-ին կետը և 2004 թվականի հունվարի 27-ի «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության սակագնի սահմանման մասին» №15Ա որոշման 1-ին կետը։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2005 թվականի հունվարի 1-ից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Ռ.ՆԱԶԱՐՅԱՆ
ք. Երևան
30 նոյեմբերի 2004թ.