600.0015.27.01.04

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

27 հունվարի 2004 թվականի № 15Ա

ք. Երևան

 

«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՍԱԿԱԳՆԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

  Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17- րդ հոդվածի 1-ին մասի ա) կետը, 21-րդ, 22-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2003 թվականի հունվարի 13 -ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում սակագների սահմանման ու վերանայման կարգը հաստատելու մասին» № 1Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովը ո ր ո շ ու մ է.

  1. Սահմանել «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության համար երկդրույք սակագնային համակարգում՝

ա/ առաքվող էլեկտրաէներգիայի դրույքը՝ 3,056 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 3,667 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,

բ/ հզորության ամսական վճարը՝ 624,43 մլն դրամ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 749,32 մլն դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը։

  1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002թվականի հուլիսի 31-ի «Էլեկտրաէներգետիկայի ոլորտի սակագների մասին» № 53Ա որոշման 1-ին կետի 1.1 ենթակետը։
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2004 թվականի մարտի 1-ից։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԲՆԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆԱԽԱԳԱՀ՝                       Ռ.ՆԱԶԱՐՅԱՆ

        ք. Երևան

   27 հունվարի 2004թ.