Բովանդակություն
600.0051.01.09.03
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲՆԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 սեպտեմբերի 2003 թվականի №51Ա
ք. Երևան
«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԿՈՐՊՈՐԱՑԻԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ
ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՔՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ
(ՀԶՈՐՈՒԹՅԱՆ) ՍԱԿԱԳՆԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի ա) ենթակետը, 22-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2003 թվականի հունվարի 13-ի №1Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում սակագների սահմանման ու վերանայման կարգը՝ Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովը որոշում է.
- Սահմանել «Միջազգային էներգետիկ կորպորացիա» փակ բաժնետիրական ընկերության համար երկդրույք սակագնային համակարգում՝
ա) առաքվող էլեկտրական էներգիայի դրույքը՝ 7,307 դրամ/կՎտժ, առանց ավելացված արժեքի հարկի,
բ) հզորության ամսական վճարը՝ 478,40 դրամ/կՎտ, առանց ավելացված արժեքի հարկի։
- Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2003 թվականի ապրիլի 15-ի «Սևան-Հրազդանյան կասկադ» փակ բաժնետիրական ընկերության կողմից առաքվող էլեկտրական էներգիայի (հզորության) սակագնի մասին» №18Ա որոշման 1-ին կետը։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2003 թվականի հոկտեմբերի 1 -ից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲՆԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Ռ․ ՆԱԶԱՐՅԱՆ
ք․ Երևան
1 սեպտեմբերի 2003թ.
ժամը 1700