600.0027.04.03.15

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

4 մարտի 2015 թվականի № 27Ն
ք. Երևան

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի №149Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում  է.

  1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի նոյեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետությունից էլեկտրական էներգիայի արտահանման կարգը հաստատելու մասին» №149Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի` Հայաստանի Հանրապետությունից էլեկտրական էներգիայի արտահանման կարգի նախաբանի 2-րդ նախադասության «գործընթացի» բառը փախարինել «և էլեկտրաէներգետիկական համակարգում վթարային կամ անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած իրավիճակներում էլեկտրական էներգիայի արտահանման գործընթացների» բառերով:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՀԱՆՐԱՅԻՆ
      ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ  ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
    ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ  ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ՝                            Շ. ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

 

    ք. Երևան
4 մարտի 2015թ.