Բովանդակություն
600.0375.11.11․15
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
11 նոյեմբերի 2015 թվականի №375Ա
ք. Երևան
«ԱՐՄԵՆՏԵԼ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ №ՌՌԳ/ԱՏ-009/1
ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻ ՇԱՐՔ
ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը, 71-րդ հոդվածի 6-րդ մասը, 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և հաշվի առնելով «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության 2015 թվականի հոկտեմբերի 23-ի №314/15-Ս11 գրությունը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- Ուժը կորցրած ճանաչել «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից «ԱրմենՏել» համատեղ ձեռնարկություն» փակ բաժնետիրական ընկերությանը 2005 թվականի մայիսի 11-ին տրամադրված ռադիոէլեկտրոնային միջոցների տեղադրման համար ռադիոհաճախությունների հատկացման №ՌՌԳ/ԱՏ-009/1 թույլտվությունը:
- Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի`
- 2007 թվականի դեկտեմբերի 14-ի «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին» №651Ա որոշմամբ հաստատված №0289 թույլտվության պայմանների 3.1 կետի 2-րդ, 5-րդ, 6-րդ, 8-րդ և 10-րդ ենթակետերի աղյուսակների 20-րդ, 32-րդ, 34-րդ, 59-րդ, 70-րդ, 78-րդ և 153-րդ տողերը,
- 2009 թվականի դեկտեմբերի 23-ի «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին» №819Ա որոշմամբ հաստատված №0694 թույլտվության պայմանների 4-րդ կետի 2-րդ, 5-րդ, 6-րդ, 8-րդ և 10-րդ ենթակետերի աղյուսակների 103-րդ տողը,
- 2011 թվականի հունիսի 29-ի «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին» №311Ա որոշմամբ հաստատված №0946 թույլտվության պայմանների 4-րդ կետի 2-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ ենթակետերի աղյուսակների 1-ին տողը,
- 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին» №537Ա որոշմամբ հաստատված №1021 թույլտվության պայմանների 4-րդ կետի 2-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ ենթակետերի աղյուսակների 9-րդ տողը:
- Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի`
- 2011 թվականի հունիսի 29-ի «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին» №311Ա որոշումից հանել «,Տավուշի» և «, 22078ՄՀց/23086ՄՀց» բառերը,
- 2012 թվականի մայիսի 11-ի «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված մի շարք թույլտվությունների գործողության ժամկետները երկարաձգելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի ապրիլի 20-ի №187Ա, 2007 թվականի հոկտեմբերի 1-ի №391Ա, 2011 թվականի ապրիլի 27-ի №207Ա որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» №161Ա որոշման 1-ին կետի 1-ին ենթակետից հանել «, ՌՌԳ/ԱՏ-009/1» բառը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հոկտեմբերի 23-ից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ
ք. Երևան
11 նոյեմբերի 2015թ.