600.0537.20.12.12

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

20 դեկտեմբերի 2012 թվականի №537Ա
ք. Երևան

«ԱՐՄԵՆՏԵԼ»  ՓԱԿ  ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ  ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ժդ) ենթակետը, 3-րդ կետը, 10-րդ, 17-րդ, 17.1-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 13-ի «Ռադիոհաճախա­կանությունների օգտագործման թույլտվությունների տրամադրման կարգը հաստատելու մասին» №169Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է. 

  1. Բավարարել «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության հայտը և Երևան քաղաքում, Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Տավուշի մարզերում ռադիոռելեային կապի գծերի կազմակերպման համար տրամադրել 14515-14683ՄՀց/14935-15103ՄՀց, 2015-22190ՄՀց/23023-23198ՄՀց ռադիոհաճա­խա­կանությունների հատվածների օգտագործման թույլտվություն` 10 տարի գործողության ժամկետով:
  2. Հաստատել «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության` Երևան քաղաքում, Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Տավուշի մարզերում ռադիոռելեային կապի գծերի կազմակերպման համար 14515-14683ՄՀց/14935-15103ՄՀց, 22015-22190ՄՀց/ 23023-23198ՄՀց ռադիոհա­ճախա­­կանությունների հատվածնե­­­րի օգտագործման թույլտվության պայմանները (հավելված):
  3. «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից  10 աշխատանքային   օրվա    ընթացքում Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացնել սույն որոշման 1-ին կետում նշված  թույլտվության  տրամադրման վճարի  99 տոկոսի վճարումը հավաստող անդորրագիրը:
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
     ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
   ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ՝          Շ. ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

 

         ք. Երևան
20 դեկտեմբերի 2012թ.
         ժամը 16 00