Բովանդակություն
600.0121.13.05․15
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
13 մայիսի 2015 թվականի №121Ա
ք. Երևան
«ԱՐՄԵՆՏԵԼ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ №ՌՌԳ/ԱՏ-003/1
ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻ ՇԱՐՔ
ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը, 71-րդ հոդվածի 6-րդ մասը, 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և հաշվի առնելով «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության 2015 թվականի ապրիլի 29-ի №132/15-Ս-11 գրությունը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- Ուժը կորցրած ճանաչել «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից «ԱրմենՏել» համատեղ ձեռնարկություն» փակ բաժնետիրական ընկերությանը 2005 թվականի մայիսի 11-ին տրամադրված ռադիոէլեկտրոնային միջոցների տեղադրման համար ռադիոհաճախությունների հատկացման №ՌՌԳ/ԱՏ-003/1 թույլտվությունը:
- Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի`
- 2007 թվականի օգոստոսի 17-ի «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին» №330Ա որոշմամբ հաստատված №0163 թույլտվության պայմանների 3.1 կետի 2-րդ, 5-րդ, 6-րդ, 8-րդ և 10-րդ ենթակետերի աղյուսակների
2-րդ տողը. - 2007 թվականի դեկտեմբերի 14-ի «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին» №651Ա որոշմամբ հաստատված №0289 թույլտվության պայմանների 3.1 կետի 2-րդ, 5-րդ, 6-րդ, 8-րդ և 10-րդ ենթակետերի աղյուսակների 14-րդ, 39-րդ, 54-րդ, 55-րդ և 79-րդ տողերը.
- 2009 թվականի նոյեմբերի 11-ի «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին» №719Ա որոշմամբ հաստատված №0678 թույլտվության պայմանների 4-րդ կետի 2-րդ, 5-րդ, 6-րդ, 8-րդ և 10-րդ ենթակետերի աղյուսակների 49-րդ տողը.
- 2011 թվականի դեկտեմբերի 7-ի «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին» №563Ա որոշմամբ հաստատված №0966 թույլտվության պայմանների 4-րդ կետի 2-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ ենթակետերի աղյուսակների 3-րդ տողը:
- Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի`
- 2007 թվականի օգոստոսի 17-ի «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին» №330Ա որոշման մեջ «Երևան քաղաքում, Գեղարքունիքի և Արարատի մարզերում» բառերը փոխարինել «Երևան քաղաքում և Արարատի մարզում» բառերով.
- 2009 թվականի նոյեմբերի 11-ի «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին» №719Ա որոշման մեջ «Արագածոտնի» բառից հետո լրացնել «, Վայոց ձորի» բառը.
- 2012 թվականի մայիսի 11-ի «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված մի շարք թույլտվությունների գործողության ժամկետները երկարաձգելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի ապրիլի 20-ի №187Ա, 2007 թվականի հոկտեմբերի 1-ի №391Ա, 2011 թվականի ապրիլի 27-ի №207Ա որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» №161Ա որոշման 1-ին կետի 1-ին ենթակետից հանել «, ՌՌԳ/ԱՏ-003/1» բառերը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2015 թվականի ապրիլի 29-ից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ
ք. Երևան
13 մայիսի 2015թ.