600.0330.17.08.07

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

17 օգոստոսի 2007 թվականի №330Ա
քաղ. Երևան

«ԱՐՄԵՆՏԵԼ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 1-ին, 8-րդ կետերը, 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ժդ) ենթակետը, 3-րդ կետը, 6-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը, 10-րդ, 17-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի մարտի 7-ի «Ռադիոհաճախականություն­ների օգտագործման թույլտվությունների տրամադրման կարգը հաստատելու մասին» №28Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է․

  1. Բավարարել «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության ներկայացրած հայտը և Հայաստանի Հանրապետությունում ռադիոռելեային կապի գծերի կազմակերպման համար տրամադրել 14515-14739ՄՀց, 14935-15159ՄՀց,
    22015-22281ՄՀց, 23023-23289ՄՀց հաղորդման/ընդունման ռադիոհաճա­խա­կանությունների հատված­նե­րի օգտագործման թույլտվություն` մինչև 2013 թվականի մարտի 3-ը գործողության ժամկետով։
  2. Հաստատել «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության` ռադիոռելեային կապի գծերի կազմակերպման համար 14515-14739ՄՀց, 14935-15159ՄՀց,
    22015-22281ՄՀց, 23023-23289ՄՀց հաղորդման/ընդունման ռադիոհաճախա­կանությունների հատվածնե­­­րի օգտագործման թույլտվության պայմանները (հավելված)։
  3. «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը` սույն որոշումն ուժի  մեջ  մտնելու  պահից 6 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացնել սույն որոշման 1-ին կետում նշված թույլտվության տրամադրման վճարի 99 տոկոսի վճարումը հավաստող անդորրագիրը։
  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
      ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
         ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                           Ռ.ՆԱԶԱՐՅԱՆ

 

  ք. Երևան
17 օգոստոսի 2007թ․