Բովանդակություն
600.0312.01.08.18
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
1 օգոստոսի 2018 թվականի № 312Ա
ք. Երևան
«ՎԵՈՆ ԱՐՄԵՆԻԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ժդ» ենթակետը, 3-րդ կետը, 10-րդ, 17-րդ, 17.1-րդ հոդվածները, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 13-ի №169Ն որոշումը և հաշվի առնելով «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 2018 թվականի հուլիսի 19-ի №198/18-И11 և հուլիսի 23-ի №241/18-И11 գրությունները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- Բավարարել «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության հայտը և Կոտայքի, Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում ռադիոռելեային կապի
գծերի կազմակերպման համար տրամադրել 14515/14935ՄՀց, 14543/14963ՄՀց, 14571/14991ՄՀց, 22015/23023ՄՀց, 22022/23030ՄՀց, 22078/23086ՄՀց, 22134/23142ՄՀց ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն` մինչև 2028 թվականի մարտի 3-ը գործողության ժամկետով: - Հաստատել «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության` Կոտայքի, Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում ռադիոռելեային կապի գծերի կազմակերպման համար տրամադրվող 14515/14935ՄՀց, 14543/14963ՄՀց, 14571/14991ՄՀց, 22015/23023ՄՀց, 22022/23030ՄՀց, 22078/23086ՄՀց, 22134/23142ՄՀց ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվության պայմանները՝ համաձայն հավելվածի:
- «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը` սույն որոշումն ընդունելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում №900005330213 հաշվեհամարով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարել սույն որոշման 1-ին կետում նշված թույլտվության տրամադրման վճարի 99 տոկոսը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի օգոստոսի 2-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ՝ Մ.ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
ք.Երևան
01 օգոստոսի 2018թ․