600.0390.21.10.19

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

21 հոկտեմբերի 2019 թվականի № 390Ա
ք. Երևան

 

«ՎԵՈՆ ԱՐՄԵՆԻԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 13-ի №169Ն որոշումը և հաշվի առնելով «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 2019 թվականի հոկտեմբերի 16-ի գրությունը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայություն-ները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. Վերաձևակերպել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝
    1) 2007 թվականի ապրիլի 20-ի №187Ա, 2007 թվականի օգոստոսի 17-ի №330Ա, 2007 թվականի հոկտեմբերի 1-ի №391Ա, 2007 թվականի դեկտեմբերի 14-ի №651Ա, 2009 թվականի նոյեմբերի 11-ի №719Ա, 2009 թվականի դեկտեմբերի 23-ի №819Ա, 2010 թվականի հոկտեմբերի 27-ի №563Ա, 2011 թվականի ապրիլի 27-ի №207Ա, 2011 թվականի հունիսի 29-ի №311Ա և 2012 թվականի դեկտեմբերի 20-ի №537Ա որոշումներով «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման համապա­տասխանաբար` №0124, №0163, №0177, №0289, №0678, №0694, №0855, №0931, №0946 և №1021 թույլտվությունները՝ թույլտվությունների պայմաններում «գտնվելու վայրը» և «հասցեն» տողերը շարադրելով հետևյալ խմբագրությամբ.
    «ք. Երևան, Ազատության պող. 24/1».
    2) 2006 թվականի սեպտեմբերի 15-ի №202Ա, 2010 թվականի հոկտեմբերի 27-ի №564Ա և 2011 թվականի դեկտեմբերի 7-ի №563Ա որոշումներով «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված ռադիոհաճախականությունների օգտագործման համապատասխանաբար` №0019, №0856 և №0966 թույլտվությունները՝ թույլտվությունների պայմաններում «գտնվելու վայրը» և «հասցեն» տողերը շարադրելով հետևյալ խմբագրությամբ.
    «ք. Երևան, Ազատության պող. 24/1».
    3) 2007 թվականի հունվարի 19-ի №8Ա որոշմամբ երկարաձգված և նոր խմբագրությամբ շարադրված «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության ռադիոհաճախականությունների օգտագործման №0054 թույլտվությունը՝ թույլտվության պայմանում «գտնվելու վայրը» և «հասցեն» տողերը շարադրելով հետևյալ խմբագրությամբ.
    «ք. Երևան, Ազատության պող. 24/1».
    4) 2018 թվականի օգոստոսի 1-ի №312Ա, 2019 թվականի ապրիլի 23-ի №115Ա և 2019 թվականի հունիսի 19-ի №218Ա որոշումներով «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված ռադիոհաճախականությունների օգտագործման համապատասխանաբար` №1257, №1277 և №1281 թույլտվությունները՝ թույլտվությունների պայմաններում «գտնվելու վայրը» տողը շարադրելով հետևյալ խմբագրությամբ.
    «ք. Երևան, Ազատության պող. 24/1»:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանն օրենքով սահմանված կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
      ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
             ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                                          Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ

                         

            ք. Երևան
      21 հոկտեմբերի  2019թ․