Բովանդակություն
600.0412.19.11.20
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
19 նոյեմբերի 2020 թվականի № 412Ա
ք. Երևան
«ՎԵՈՆ ԱՐՄԵՆԻԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՀԱՄԱՐՆԵՐԻ ԶԲԱՂԵՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 13-ի №169Ն որոշումը և հաշվի առնելով «Տելեկոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 2020 թվականի նոյեմբերի 17-ի գրությունը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- «Տելեկոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության անվամբ վերաձևակերպել`
1) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կողմից 2005 թվականի մայիսի 11-ին «ԱրմենՏել» համատեղ ձեռնարկություն փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված №ՌՌԳ/ԱՏ-002/1, №ՌՌԳ/ԱՏ-005/1, №ՌՌԳ/ԱՏ-007/1, №ՌՌԳ/ԱՏ-008/1 և 2005 թվականի սեպտեմբերի 1-ին տրամադրված №ՌՌԳ/ԱՏ-019/1 ռադիոէլեկտրոնային միջոցների տեղադրման համար ռադիոհաճախությունների հատկացման թույլտվությունները, «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված ռադիոռելեային կապի գծերի շահագործման №ՌՌԳ-Ա2 թույլտվությունը,
2) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝
ա. 2007 թվականի ապրիլի 20-ի №187Ա, 2007 թվականի օգոստոսի 17-ի №330Ա, 2007 թվականի հոկտեմբերի 1-ի №391Ա, 2007 թվականի դեկտեմբերի 14-ի №651Ա, 2009 թվականի նոյեմբերի 11-ի №719Ա, 2009 թվականի դեկտեմբերի 23-ի №819Ա, 2010 թվականի հոկտեմբերի 27-ի №563Ա, 2011 թվականի ապրիլի 27-ի №207Ա, 2011 թվականի հունիսի 29-ի №311Ա և 2012 թվականի դեկտեմբերի 20-ի №537Ա որոշումներով «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման համապատասխանաբար` №0124, №0163, №0177, №0289, №0678, №0694, №0855, №0931, №0946 և №1021 թույլտվությունները,
բ. 2006 թվականի սեպտեմբերի 15-ի №202Ա, 2010 թվականի հոկտեմբերի 27-ի №564Ա և 2011 թվականի դեկտեմբերի 7-ի №563Ա որոշումներով «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված ռադիոհաճա-խականությունների օգտագործման համապատասխանաբար` №0019, №0856 և №0966 թույլտվությունները,
գ. 2007 թվականի հունվարի 19-ի №8Ա որոշմամբ երկարաձգված և նոր խմբագրությամբ շարադրված «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության ռադիոհաճախականությունների օգտագործման №0054 թույլտվությունը,
դ. 2018 թվականի օգոստոսի 1-ի №312Ա, 2019 թվականի ապրիլի 23-ի №115Ա և 2019 թվականի հունիսի 19-ի №218Ա որոշումներով «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված ռադիոհաճախականությունների օգտագործման համապատասխանաբար` №1257, №1277 և №1281 թույլտվությունները,
ե. 2007 թվականի դեկտեմբերի 28-ի №683Ա որոշմամբ «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված Հայաստանի Հանրապետության տարածքում համարների զբաղեցման թույլտվությունը,
զ. 2015 թվականի նոյեմբերի 25-ի №391Ա որոշմամբ «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված Հայաստանի Հանրապետության տարածքում հանրային ամրակցված հեռախոսային ցանցի ոչ աշխարհագրական կոդերի և համարների զբաղեցման թույլտվությունը: - Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Տելեկոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանն օրենքով սահմանված կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ
ք. Երևան
19 նոյեմբերի 2020թ.