ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

08 սեպտեմբեր 1997 թվականի №12

ք. Երևան

 

 

Էլեկտրական և ջերմային էներգիայի ու բնական գազի ոլորտի տնտեսավարող

սուբյեկտներին մինչև լիցենզավորման համակարգի ներդրումը

գործունեությունը շարունակելու թույլ տալու մասին

 

 

     Ղեկավարվելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48 հոդվածով և ելնելով էներգասպառողների անխափան էներգամատակարարումն ապահովելու անհրաժեշտությունից՝
Թույլատրել բոլոր էլեկտրական էներգիա արտադրող, ներկրող, հաղորդող, արտահանող և բաշխող, ջերմային էներգիա արտադրող, փոխադրող և բաշխող և բնական գազ ներկրող, փոխադրող և բաշխող տնտեսավարող ձեռնարկություններին՝ անկախ սեփականության ձևից, շարունակել իրենց գործունեությունը ներկայումս գործող կարգով՝ մինչև հանձնաժողովի կողմից կազմված ժամանակացույցով և սահմանված կարգով լիցենզավորման համակարգի ներդրումը։

 

 

ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի
               փոխնախագահ՝                                             Ն․ Գրիգորյան