600.0513.25.12.19

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

25 դեկտեմբերի 2019 թվականի № 513Ա
ք. Երևան

 

 «ՀԱՅՌՈՒՍԿՈԳԵՆԵՐԱՑԻԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԵՎ ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՄԱԿՑՎԱԾ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ «ԻՆՔՆԱՎԱՐ ՋԵՐՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ-1 (ԻՋԷԿ-1)» ԿԱՅԱՆԻՑ ԱՌԱՔՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳԻՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի769Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասը և 37-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի օգոստոսի 9-ի №344Ն որոշման հավելվածի 69-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. «ՀԱՅՌՈՒՍԿՈԳԵՆԵՐԱՑԻԱ» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության «Ինքնավար ջերմային էլեկտրակայան-1 (ԻՋԷԿ-1)» կայանից առաքվող և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից գնման ենթակա էլեկտրական էներգիայի սակագինը սահմանել՝
    1) նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ն ընկած ժամանակահատվածի համար՝ 164դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 37.397 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը.
    2) ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար՝ 16.144 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 373 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը:
  2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2018թվականի դեկտեմբերի 27-ի «ՀԱՅՌՈՒՍԿՈԳԵՆԵՐԱՑԻԱ» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության «Ինքնավար ջերմային էլեկտրակայան-1 (ԻՋԷԿ-1)» կայանից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը սահմանելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի դեկտեմբերի 27-ի №583Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» №769Ա որոշումը:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի փետրվարի 1-ից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
       ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
               ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                                               Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ

 

       ք.Երևան
25 դեկտեմբերի 2019թ.