600.0430.02.12.20

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

2 դեկտեմբերի 2020 թվականի № 430Ա
ք. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-Ի №180Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասը, 33-րդ և 34-րդ հոդվածները, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի նոյեմբերի 1-ի №374Ն որոշմամբ հաստատված՝ էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգը և հաշվի առնելով «ԼՈՐԱԳԵՏ ՀԷԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2020 թվականի հոկտեմբերի 27-ի №01-15-1 և նոյեմբերի 20-ի №01-15-1 գրությունները՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը   որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2010 թվականի ապրիլի 7-ի «ԼՈՐԱԳԵՏ ՀԷԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը «Սիսական-1» փոքր հիդրոէլեկտրակայանում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա տրամադրելու մասին» №180Ա որոշման 2-րդ կետով հաստատված հավելվածի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
    «9․Կայանի փաստացի տեղակայված (դրվածքային) հզորությունը 900 կՎտ է, իսկ էլեկտրական էներգիայի արտադրության  գործունեությունն իրականացվում է բացառապես հետևյալ ագրեգատներով (սարքավորումներով)՝
    1) Հիդրոտուրբին №1՝ ՇՇ 60-Հ-70, 400 կՎտ, 2009թ.,
    2) Գեներատոր №1՝ ԱԳ 500 - 400.50ՏՈ, 500 կՎտ, 2009թ.,
    3) Հիդրոտուրբին №2՝ ՇԱ 60-Հ-45, 500 կՎտ, 2009թ.,
    4) Գեներատոր №2՝ ԱԳ 1000 - 400.10ՏՈ, 600 կՎտ, 2009թ.,
    5) Պահուստային հիդրոտուրբին №3՝ ՇՇ 90-Հ-40, 275 կՎտ, 2017թ.,
    6) Պահուստային գեներատոր №3՝ ԱԳ - 250.400.50.Տ4, 315 կՎտ, 2017թ.:
  2. «ԼՈՐԱԳԵՏ ՀԷԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ ընդունել ի գիտություն, որ՝  իրավասու է սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում այն բողոքարկել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԼՈՐԱԳԵՏ ՀԷԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն օրենքով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
      ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
           ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ
  ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ՝                                            Ս. ԱՂԻՆՅԱՆ

                   

      ք. Երևան
2 դեկտեմբերի 2020թ.