600.0096.09.0322

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

09 մարտի 2022 թվականի №96Ա

ք. Երևան

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի №199Ա

ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով, որ՝

1) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №516Ն որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի առևտրային կանոնների 27-րդ կետի համաձայն «Էներգետիկայի մասին» օրենքով սահմանված էլեկտրական էներգիայի գնման երաշխիքային ժամկետը լրացած կայանները հանդիսանում են մրցակցային պայմաններով գործող արտադրողներ, մրցակցային պայմաններով գործող արտադրող կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի համար 2022 թվականի փետրվարի 1-ից Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սակագներ չի սահմանում,

2) 2022 թվականի մարտի 12-ին լրանում է «ԻԶՈԴՐՈՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Յաղդան» փոքր հիդրոէլեկտրակայանից առաքվող էլեկտրական էներգիայի՝ «Էներգետիկայի մասին» օրենքով սահմանված գնման երաշխիքային ժամկետը,

և հիմք ընդունելով «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասը, 33-րդ, 34-րդ և 37-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2021 թվականի մայիսի 26-ի «Փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագները սահմանելու մասին» №199Ա որոշման 1-ին կետի 15-րդ ենթակետը:

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան կամ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով և դրա բողոքարկումը չի կասեցնում որոշման գործողությունը կամ կատարումը։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի մարտի 13-ից:

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
      ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
              ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                                     Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ

 

 

ք.Երևան
09 մարտի 2022թ.