600.0299.29.1106

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

29 նոյեմբերի 2006 թվականի №299Ա

ք. Երևան

 

 

ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՄԱՆ
ԵՎ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ԲԱՇԽՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

  Հիմք ընդունելով Էներգետիկայի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի    17-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետը, 21-րդ, 22-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2003 թվականի հունվարի 13-ի Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում սակագների սահմանման ու վերանայման կարգը հաստատելու մասին № 1Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. Սահմանել ՀայՌուսգազարդ փակ բաժնետիրական ընկերության կողմից՝

ա) գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայության մատուցման սակագինը՝  15.278 դրամ` առանց ավելացված արժեքի հարկի և 18.334 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը, փոխադրված յուրաքանչյուր հազար նորմալ խորանարդ մետր բնական գազի համար,

բ) բաշխված յուրաքանչյուր հազար նորմալ խորանարդ մետր բնական գազի բաշխման սակագինը` 6714.954 դրամ` առանց ավելացված արժեքի հարկի և 8057.945 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը։

  1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006թվականի մարտի 10 -ի Գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայության մատուցման և բնական գազի բաշխման սակագների սահմանման  մասին № 31 Ա որոշման 1 -ին կետը։
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում է 2007 թվականի հունվարի 1 -ից։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՀԱՆՐԱՅԻՆ
       ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ  ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
             ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ  ՆԱԽԱԳԱՀ՝                                              Ռ.ՆԱԶԱՐՅԱՆ

    ք. Երևան
29 նոյեմբերի  2006թ․