600.0031.10.03.06

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

10 մարտի 2006 թվականի №31Ա
քաղ. Երևան

ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՄԱՆ

ԵՎ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ԲԱՇԽՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  17-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետը, 21-րդ, 22-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2003 թվականի հունվարի 13-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում սակագների սահմանման ու վերանայման կարգը հաստատելու մասին» №1Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. Սահմանել «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից՝

ա) գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայության մատուցման սակագինը՝ 15.025 դրամ` առանց ավելացված արժեքի հարկի և 18.030 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը, փոխադրված յուրաքանչյուր հազար նորմալ խորանարդ մետր բնական գազի համար.

բ) բաշխված յուրաքանչյուր հազար նորմալ խորանարդ մետր բնական գազի բաշխման սակագինը` 4966.014 դրամ` առանց ավելացված արժեքի հարկի և 5959.217 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը:

  1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի 2004թվականի հունվարի 29-ի «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից մատուցվող գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայության սակագնի սահմանման մասին» №17Ա, «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բնական գազի բաշխման գործունեության սակագնի սահմանման մասին» №18Ա և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի հունիսի 28-ի «Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի 2004 թվականի հունվարի 29 -ի №17Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» №83Ա, «Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի 2004 թվականի հունվարի 29-ի №18Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» №84Ա որոշումները:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում է 2006 թվականի ապրիլի 10-ից։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՀԱՆՐԱՅԻՆ

   ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ  ԿԱՐԳԱՎՈՐՈՂ

        ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ  ՆԱԽԱԳԱՀ՝                   Ռ.ՆԱԶԱՐՅԱՆ

 

      

  ք. Երևան

10 մարտի 2006թ.