Բովանդակություն
600.0064.27.02.09
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
27 փետրվարի 2009 թվականի №64Ա
ք. Երևան
ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԵՎ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ԲԱՇԽՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետը, 21-րդ, 22-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի հունիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում սակագների սահմանման ու վերանայման կարգը հաստատելու մասին» №272Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է․
- Սահմանել «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից՝
1) գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայության մատուցման սակագինը՝ 12.986 դրամ` առանց ավելացված արժեքի հարկի և 15.584 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը, ներկրված յուրաքանչյուր հազար նորմալ խորանարդ մետր բնական գազի համար,
2) բաշխված յուրաքանչյուր հազար նորմալ խորանարդ մետր բնական գազի բաշխման սակագինը` 8266.782 դրամ` առանց ավելացված արժեքի հարկի և 9920.138 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը։
- Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006թվականի նոյեմբերի 29 -ի «Գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայության մատուցման և բնական գազի բաշխման սակագների սահմանման մասին» №299Ա որոշումը։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2009 թվականի ապրիլի 1-ից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ
ք. Երևան
27 փետրվարի 2009թ․