600.0017.29.01.04 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

29 հունվարի 2004 թվականի № 17Ա 

ք. Երևան

 

«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

ՄԱՏՈՒՑՎՈՂ ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ

ՍԱԿԱԳՆԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության   օրենքի 17- րդ հոդվածի 1-ին մասի ա) կետը, 21-րդ, 22-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2003 թվականի հունվարի 13 -ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում սակագների սահմանման ու վերանայման կարգը հաստատելու մասին» № 1Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովը ո ր ո շ ու մ է.

  1. Սահմանել «ՀայՌուսգազարդ փակ» բաժնետիրական ընկերության կողմից  մատուցվող՝ գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայության մատուցման սակագին՝ 0,028 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` առանց ավելացված արժեքի հարկի և 0,033 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը, փոխադրված յուրաքանչյուր հազար նորմալ խորանարդ մետրի համար։
  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2004 թվականի մարտի 1-ից։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԲՆԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                            Ռ.ՆԱԶԱՐՅԱՆ

 

              Ք. Երևան

         29 հունվարի 2004թ.