Բովանդակություն
600.0019.29.09․00
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 սեպտեմբերի 2000 թվականի №19
ք. Երևան
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին բնական գազի բաշխման
գործունեության լիցենզիա տրամադրելու մասին
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի «բ» ենթակետը, 44-րդ հոդվածը, ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1998 թվականի օգոստոսի 28-ի N 39 որոշմամբ սահմանված կարգը, ինչպես նաև հաշվի առնելով «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի 2000 թվականի սեպտեմբերի 27-ի՝ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի «Գազաբաշխիչ» ՍՊԸ-ի լուծարման և «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի հետ միավորման (վերջինիս վերակազմակերպման) վերաբերյալ № 1/11-3-2000 որոշումը, 2000 թվականի սեպտեմբերի 25-ի՝ ընկերությունների միացման մասին պայմանագիրն ու գույքի և իրավունքների փոխանցման մասին ակտը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովը որոշում է.
- Բավարարել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի ներկայացրած հայտը և տրամադրել բնական գազի բաշխման գործունեության լիցենզիա՝ մեկ տարի գործողության ժամկետով։
- Ուժը կորցրած ճանաչել ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1999 թվականի սեպտեմբերի 29-ի №28 որոշմամբ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի «Գազաբաշխիչ» ՍՊԸ-ին տրամադրված բնական գազի բաշխման գործունեության №0038 լիցենզիան։
- Ընդունել ի գիտություն, որ համաձայն 2000 թվականի սեպտեմբերի 25-ի՝ ընկերությունների միացման մասին պայմանագրի ու գույքի և իրավունքների փոխանցման մասին ակտի, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն համարվում է «Գազաբաշխիչ» ՍՊԸ-ի իրավահաջորդը։
Սույն որոշումը ուժի մեջ է մտնում 2000 թվականի հոկտեմբերի 1-ից։