600.0238.25.0507

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

25 մայիսի 2007 թվականի №238Ա

ք. Երևան

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի
122Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ
ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  29-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի 2003 թվականի սեպտեմբերի 22-ի «Տրանսգազ» սահմանափակ պատաս-խանատվությամբ ընկերությանը բնական գազի փոխադրման լիցենզիա տրամադրելու մասին» №58Ա որոշմամբ հաստատված «Տրանսգազ» սահմանափակ պատասխանատ-վությամբ ընկերության բնական գազի փոխադրման №0111 լիցենզիայի պայմանների 5.33 կետը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձ-նաժողովը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի հոկտեմբերի 5-ի «Տրանսգազ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գնումների կարգը և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացվելիք տեղեկատվությունների ձևերը հաստատելու մասին» №122Ա որոշմամբ հաստատված կարգը (այսուհետ` կարգ) լրացնել հետևյալ բովանդակությամբ VI բաժնով.

 

«VI. ԳՆՈՒՄՆԵՐԻ  ԿԱՏԱՐՄԱՆ ԱՅԼ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ

ԵՎ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

 25․ Գնումների կատարման այլ սկզբունքները և գործընթացը

 

25.1. Պատվիրատուն, առանձին դեպքերում, ելնելով տվյալ գնումների առանձնահատկություններից, կարող է դիմել հանձնաժողով` գնումների կատարման համար այլ սկզբունքների և գործընթացի կիրառման համաձայնություն ստանալու համար։

25.2.   Սույն կարգի  25.1 կետում սահմանված դեպքերում պատվիրատուն հանձնաժողով է  ներկայացնում այդ գնումների առանձնահատկության հիմնավորումները և դրանց կատարման սկզբունքների ու գործընթացի վերաբերյալ իր առաջարկությունները։

25.3 Հանձնաժողովը, ողջամիտ ժամկետում ուսումնասիրելով պատվիրատուի հիմնավորումները և առաջարկությունները, սահմանված կարգով կայացնում է համապա-տասխան որոշում։»։

  1. Կարգի 7.2 կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ գ) ենթակետով.

«գ) եթե գնման ենթակա ապրանքները, աշխատանքները և ծառայությունները հնարավոր է ձեռք բերել միայն մեկ անձից, ինչը պայմանավորված է նրա հեղինակային և հարակից իրավունքներով, մրցակցության բացակայությամբ կամ լիցենզիայի առկայությամբ։»։  

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։

 

 

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
           ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
                  ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                                            Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ

 

           

       ք. Երևան
­    25 մայիսի 2007թ․
        ժամը 1600