6000122051004

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

05 հոկտեմբերի 2004 թվականի №122Ա

ք. Երևան

 

 

«ՏՐԱՆՍԳԱԶ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԳԸ ԵՎ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼԻՔ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

       Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի 2003 թվականի սեպտեմբերի 22-ի «Տրանսգազ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը բնական գազի փոխադրման լիցենզիա տրամադրելու մասին» №58Ա որոշմամբ հաստատված «Տրանսգազ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բնական գազի փոխադրման №0111 լիցենզիայի պայմանների 5.33 կետը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ո ր ո շ ու մ է.

  1. Հաստատել «Տրանսգազ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության  գնումների կարգը (հավելված № 1)։
  1. Հաստատել «Տրանսգազ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացվելիք տեղեկատվությունների հետևյալ ձևերը.

ա) կատարված գնումների մասին (հավելված № 2),

բ) ներդրումների իրականացման համար ձեռք բերված, ապրանքների, աշխատանքների և ծառայությունների մասին (հավելված № 3)։

     3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։

 

       ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ

          ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ

                 ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                                           Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ

 

 

       ք.Երևան

 05 հոկտեմբերի 2004թ.