600.0240.07.05.08

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

7 մայիսի 2008 թվականի  №240Ա
քաղ. Երևան

«ՏՐԱՆՍԳԱԶ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ  ԳՆՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կար-գավորման հանձնաժողովի 2003 թվականի սեպտեմբերի 22-ի «Տրանսգազ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը բնական գազի փոխադրման լիցենզիա տրամադրելու մաիսն №58Ա որոշումը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայու-թյունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. Հաստատել «Տրանսգազ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գնումների իրականացման սկզբունքները (հավելված)։
  2. 2008 թվականի հուլիսի 1-ից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի հոկտեմբերի 5-ի «Տրանսգազ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գնումների կարգը և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացվող տեղեկատվությունների ձևերը հաստատելու մասին» №122Ա որոշումը։
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։

 

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
              ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
                  ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                                  Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ

        

            ք. Երևան
             7 մայիսի 2008թ.
                ժամը 1600