Բովանդակություն
600․0195.27․04․07
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
27 ապրիլի 2007 թվականի №195Ա
ք. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի №144Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի 2003 թվականի սեպտեմբերի 1-ի «Միջազգային էներգետիկ կորպորացիա» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրութ-յան լիցենզիա տրամադրելու մասին» №50Ա որոշմամբ հաստատված «Միջազգային էներ-գետիկ կորպորացիա» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության №0108 լիցենզիայի պայմանների 6.30 կետը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ո ր ո շ ու մ է.
- Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի նոյեմբերի 9-ի «Միջազգային էներգետիկ կորպորացիա» փակ բաժնետիրական ընկերության գնումների կարգը և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացվելիք տեղեկատվության ձևը հաստատելու մասին» №144Ա որոշմամբ հաստատված կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր բաժնով.
«VI. ԳՆՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՅԼ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ
ԵՎ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
- Գնումների կատարման այլ սկզբունքները և գործընթացը
25.1. Ընկերությունը, առանձին դեպքերում, ելնելով տվյալ գնումների առանձնահատկություններից, կարող է դիմել Հանձնաժողով` գնումների կատարման համար այլ սկզբունքների և գործընթացի կիրառման համաձայնություն ստանալու համար։
25.2. Սույն կարգի 25.1 կետում սահմանված դեպքերում Ընկերությունը Հանձնաժողով է ներկայացնում այդ գնումների առանձնահատկության հիմնավորումները և դրանց կատարման սկզբունքների ու գործընթացի վերաբերյալ իր առաջարկությունները։
25.3 Հանձնաժողովը, ողջամիտ ժամկետում ուսումնասիրելով Ընկերության հիմնավորումները և առաջարկությունները, սահմանված կարգով կայացնում է համապատասխան որոշում։»։
- Կարգի 7.2 կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` գ) ենթակետով.
«գ) եթե գնման ենթակա ապրանքները, աշխատանքները և ծառայությունները հնարավոր է ձեռք բերել միայն մեկ անձից, ինչը պայմանավորված է նրա հեղինակային և հարակից իրավունքներով, մրցակցության բացակայությամբ կամ լիցենզիայի առկայությամբ։»։ - Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ
ք. Երևան
27 ապրիլի 2007թ.
ժամը 17։00