600.0359.27.07.11

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

  27 հուլիսի 2011 թվականի №359Ա
ք. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 7-Ի 234Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության հան-րային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թվականի մայիսի 7-ի «Միջազգային էներգետիկ կորպորացիա» փակ բաժնետիրական ընկերության գնումների իրականացման սկզբունքները հաստատելու մասին» №234Ա որոշման`
    1)վերնագրում «ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ» բառերը փոխարինել «ԿԱՐԳԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ» բառերով,
    2)1-ին կետում «Հաստատել» բառը փոխարինել «Սահմանել» բառով, իսկ «իրականացման սկզբունքները» բառերը` «կարգի նկատմամբ լրացուցիչ պահանջները» բառերով,
    3)1-ին կետով հաստատված հավելվածի վերնագրում «ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ» բառերը փոխարինել «ԿԱՐԳԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՀԱՆՋՆԵՐ» բառերով,
    4)1-ին կետով հաստատված հավելվածի 1-ին կետում «պարտավոր է» բառից հետո լրացնել «կազմակերպել և» բառերը,
    5)1-ին կետով հաստատված հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-րդ կետով.

«10. Լիցենզավորված անձն իր կողմից հաստատված գնումների կարգը, գնման գործընթացների կազմակերպման մասին հայտարարությունները, հրավերները, գնումների բազային միավորը (1 մլն դրամ) գերազանցող` կնքված պայմանագրե-րի մասին հայտարարությունները պարտավոր է տեղադրել իր պաշտոնական կայքում և հրապարակել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված լիազորված մարմնի կողմից հրապարակվող տեղեկագրում (Գնումների էլեկտրոնային տեղեկատու):»:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հոկտեմբերի 1-ից։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՀԱՆՐԱՅԻՆ
      ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ  ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
           ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                     Ռ.ՆԱԶԱՐՅԱՆ

 

   ք. Երևան
27 հուլիսի 2011թ.