Բովանդակություն
600․0144․09․11․04
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
9 նոյեմբերի 2004 թվականի №144Ա
քաղ. Երևան
«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԿՈՐՊՈՐԱՑԻԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼԻՔ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի 2003 թվականի սեպտեմբերի 1-ի «Միջազգային էներգետիկ կորպորացիա» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա տրամադրելու մասին» №50Ա որոշմամբ հաստատված «Միջազգային էներգետիկ կորպորացիա» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության №0108 լիցենզիայի պայմանների 6.30 կետը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ո ր ո շ ու մ է՝
- Հաստատել`
ա) «Միջազգային էներգետիկ կորպորացիա» փակ բաժնետիրական ընկերության գնումների կարգը (հավելված № 1),
բ) «Միջազգային էներգետիկ կորպորացիա» փակ բաժնետիրական ընկերության կատարած գնումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացվող տեղեկատվության ձևը (հավելված № 2)։
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ
ք. Երևան
9 նոյեմբերի 2004թ.
ժամը 1700